Զոհվածների անվանացուցակը կհրապարակվի ավելի ուշ. ՊՆ
13:00, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: