Բրիտանական The Telegrap-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված հարց Հայաստանի օրակարգում չկա:
«Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ:
...Մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,- նշել է նա։