Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է». Փաշինյան

22:36, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
«Բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է». Փաշինյան

Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադրձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
     «Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ.հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ես նաև հրապարակային գնահատել եմ` որպես հարված խաղաղության գործընթացին: Այդ հարվածն ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից: Նաև ուզում եմ արձանագրել, որ ես վերջերս արձագանքել եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում: Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ:

....Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է»:

2080 | 0
Facebook