Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կապույտ քարտ կհայտնվի

22:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում կապույտ քարտ կհայտնվի

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում շուտով կապույտ քարտ կհայտնվի, հայտնում է The Telegraph-ը։
     Փոփոխության մասին կհայտարարի Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB)՝ sin-bin արձանագրությունների շրջանակներում: Կապույտ քարտ ստացած ֆուտբոլիստները 10 րոպեով կհեռացվեն խաղադաշտից, եթե կանխամտածված խախտում կատարեն կամ անհամաձայնություն դրսևորեն հանդիպման պաշտոնական ներկայացուցչի հետ, ասել է աղբյուրը:
     Նշվում է նաև, որ խաղացողը կարմիր քարտ կստանա, եթե խաղի ընթացքում ստացել է երկու կապույտ կամ դեղին և կապույտ քարտեր:

9209 | 0
Facebook