Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, հայ ազգի ծառան». Գևորգ Դաբաղյան

18:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, հայ ազգի ծառան». Գևորգ Դաբաղյան

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նրա մահով մի գույն պակասեց մեր կյանքից: «Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, մշակույթի նվիրյալ: Նրան կարելի էր ժամերով լսել ու դասեր քաղել: Ճանապարհ անցած մարդ, հայ մտածող, նվիրյալ: Իր կյանքը պատրաստ էր ամեն րոպե նվիրել հանուն հայրենիքի առաջընթացի, զարգացման: Մեր կյանքից շատ կարևոր գույն պակասեց, ես ցավակցում եմ մեր ժողովրդին, մշակույթի նվիրյալներին, նա հայ ազգի ծառան էր: Ողբում եմ, ուրիշ բան չունեմ ասելու:

Իր հետ հանդիպել եմ դեպքից 5 օր առաջ, 194 դպրոցում: 250 երեխա պարում ու երգում էին, ինքն էր մի քանի տարիներ առաջ դպրոցներում ներդրել երգի ու պարի դասերը: Չէինք խոսում, հիացած վայելում էինք: Հիմա որ հետահայաց նայում եմ իր հարցազրույցները, ապշում եմ, նա մեծ մտածող էր»,- նշեց դուդուկահարը:

2018 | 0
Facebook