Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես ինքս նկատում եմ»․ Փաշինյան

10:54, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Ես ինքս նկատում եմ»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է:
     Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:
     Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:
     Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում և վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:
     Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն և տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:
     Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն և այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկանները և ամբուլատորիաները:
     Աշխատող և հարկ վճարող քաղաքացին 2023 թվականին աշխատել և պետական բյուջե է վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2017 թվականի համեմատ ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով:
     Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չեն նկատում: Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ: Շնորհակալություն»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
2830 | 1
Facebook