«30 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և հենց առաջին իսկ օրվանից կեղծիքի մեջ ենք: Անկախության հռչակագիր ստեղծեցին նվիրյալներն, իսկ պետությունն ստեղծեցին խամաճիկները, որոնք ինչ-որ գերտերությունների կցորդ պետություն են ստեղծել»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասում է «Կարին» ավանդական երգի, պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Հարցազրույցում նա նաև պատասխանում է հարցին` մենք կարո՞ղ ենք հաղթել թուրքին: «Միանշանակ, առանց որևէ կասկածի»,- վստահեցնում է Գինոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կաթվածից մահացել է Գագիկ Գինոսյանը: