Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևի ախորժակը բացվում է»․ Լևոն Զուրաբյան

15:18, կիրակի, 04 փետրվարի, 2024 թ.
«Ալիևի ախորժակը բացվում է»․ Լևոն Զուրաբյան

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը։ Նշվում էր, որ քարտեզի վրա տեղադրվելու է բնապահպանական տեղեկատվություն, թե ո՞ր գետերն են աղտոտված, ի՞նչ նյութերով են աղտոտված և որտե՞ղ են թափվում այդ թափոնները: Oրեր առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ, որպես խաղաղության օրակարգի նախապայման, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից։

168TV-ի եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է, որ Ալիևի ախորժակը գնալով բացվում է․ «Ինքը տեսնում է իր առաջ մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել երկրի շահերը։ Նա, կոպիտ ասած, Ալիևի տակ պառկած մարդ է, դրա համար էլ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Չեմ զարմանա, որ վաղն էլ ասի՝ ՀՀ-ի կողմից ջրամբարների կառուցումը վտանգավոր է ու պետք է վերահսկվի մեր կողմից․․․ Ի՞նչ է ստացվում՝ հայցերը պետք է հանենք, ջրամբարներ չպետք է կառուցենք, բանակ չպետք է կառուցենք, Սահմանադրությունը պետք է փոխենք, սիմվոլները պետք է փոխենք»,- նշել է Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը
10220 | 1
Facebook