Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը

20:36, շաբաթ, 27 հունվարի, 2024 թ.
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի ծրագրված այցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոթի՝ խորհրդարանում արված հայտարարությունները։

«Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այս այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն` երկկողմ հարաբերություններ»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն:

2431 | 0
Facebook