Մոսկվան և Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այնտեղ մենք իսկապես դեռ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը` որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Նախագահները քննարկել են այդ թեման, պայմանավորվել են, որ «այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձի համար, ովքեր ցանկանում են դա անել»,- ասել է նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ .