Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի նկարը պատից հանել, ծոցագրպանն է դրել». Աննա Մկրտչյան

12:24, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
«Նիկոլի նկարը պատից հանել, ծոցագրպանն է դրել». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ողջունում եմ կարեն անդրեասյանի քաղաքական «coming out»-ը, որը կարելի է վերնագրել՝ կարեն անդրեասյանը պատռում է կարեն անդրեասյանի կեղծիքի դիմակը։
     Մի քանի տարի է փորձում էր համոզել, որ նիկոլականից վերածվում է բդխ անկախ ու անկաշկանդ անդամի։ Փորձում էր համոզել, որ նիկոլի նկարը չէ այլևս բարձրագույն արժեք: Այն էլ երկար չձգեց։ Պարզվում է, որ նկարը պատից հանել, ծոցագրպանն է դրել։ Թքած ունենալով դատական իշխանության անջատ լինելու իմպերատիվ կանոնի վրա, ԲԴԽ հարթակներով սկսել է նիկոլին գովազդող հոլովակներ տեղադրել և ամեն օր մի նոր ավելի մեծ նիկոլահաճո ստի հեղինակ դառնում։
     Անհասկանալի է կարեն անդրեասյանը օր-օրի ավելացող իր տարածքներից դուրս կոնկրետ որտեղ է աշխուժություն տեսել։ Ջերմուկո՞ւմ, ուր մի կմ է մնացել ադրբեջանցիներին, դատարկվող Մեղրիո՞ւմ, ադրբեջանի զորքով լցված Շուռնուխո՞ւմ, կիսված Սոթքո՞ւմ, թե՞ անկլավ անվանվող մի քանի տասնյակ գյուղերում։ Կարո՞ղ է աշխուժությունը հանձնված ու հայաթափված Արցախում է նկատել։
     Ամեն դեպքում, այս ամենի մասով ես էլ իմ ոգևորության բաժինն ունեմ։ Այս «coming out»-ը հաստատում է բոլոր կասկածները՝ կարեն անդրեասյանը նիկոլի քաղաքական որոշումներին ենթակա միջակ պաշտոնյա է, ով հանձնարարակ ունի դատական համակարգը դարձնելու միջակ նիկոլական օղակ՝ վնգստացողից՝ անատամ։
     Հ.Գ. ՄԻԵԴ-ի կողմից դատավորներին պաշտոններում հնարավոր վերականգնման ֆոնին, կարծում եմ կարեն անդրեասյանին այս ակտիվությունը միևնույն է չի փրկի նիկոլի հետևյալ հարցից։ Կա՞րս, էս ինչ ես անում»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
3669 | 0
Facebook