Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Միջազգային

Մարադոնան հետմահու արդարացվել է

19:48, շաբաթ, 06 հունվարի, 2024 թ.
Մարադոնան հետմահու արդարացվել է

Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վերջնականապես արդարացվել է Իտալիայում, որտեղ նրան մեղադրել են հարկերից խուսափելու համար, Reuters-ին հայտնել է ֆուտբոլիստի փաստաբան Անջելո Պիզանին։

Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը (բարձրագույն դատարանը) ճանաչել է, որ «հարկերից խուսափելու ապացույցներ չկան»։
     Փաստաբանը հիշեցրել է, որ Իտալիայում փորձել են 40 միլիոն եվրո առգրավել Մարադոնայից, ով 1980-ականների վերջին խաղում էր «Նապոլիում»: «Այս պատմությունը կարելի է ավարտված հայտարարել։ Մարադոնան ոչինչ պարտք չէ Իտալիայի հարկային մարմիններին. Ե՛վ մաթեմատիկական, և՛ իրավական, և՛ տրամաբանական հաշվարկները տանում են զրոյի»,- ասել է փաստաբանը։

Մարադոնայի դատավարությունն Իտալիայում, որտեղ նա մեղադրվում էր 37 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, սկսվել է 1990-ականների սկզբից. նա չէր կարող վերադառնալ երկիր, քանի որ նրան սպառնում էին գույքի բռնագրավում և կալանավորում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հարկերից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է 2013 թվականին, սակայն հարկայինը պարտքը չի մարել։ 2021 թվականին դատարանը որոշեց, որ չկան վճարումներ կատարելու ապացույցներ։ Այժմ Վճռաբեկ դատարանը բավարարել է ֆուտբոլիստի ժառանգների անունից ներկայացված վերջին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան: Մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը, որը հանգեցրել է թոքային այտուցի։

7536 | 0
Facebook