Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

00:30, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ.
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

Երգչուհի Շակիրայի ծննդավայրում՝ Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում, նրա պատվին քանդակ են կանգնեցրել։

Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը
Բրոնզից և ալյումինից պատրաստված 6,5 մ բարձրությամբ հուշարձանը պատկերում է երգչուհուն «Hips Don't Lie» («Ազդրեր, որոնք չեն ստում») երգի տեսահոլովակում կատարած պարային շարժման ընթացքում:
Կադր «Hips Don't Lie» տեսահոլովակից
Կադր «Hips Don't Lie» տեսահոլովակից

     Երգը, որը Շակիրան կատարել է ռեփեր Ուայկլեֆ Ջինի հետ, թողարկվել է 2006 թվականին և անմիջապես զբաղեցրել աշխարհի լավագույն հորիզոնականները։ Հրապարակումից հետո 14 տարվա ընթացքում «Hips Don't Lie» տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 1,3 միլիարդ անգամ: Մի քանի տարի առաջ տեսահոլովակը վերաթվայնացվել և վերբեռնվել է 4K ձևաչափով։
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

     «Ազդրեր, որոնք չեն ստում, յուրահատուկ տաղանդ և ձայն, որը հուզում է զանգվածներին»,- ասվում է քանդակի տակ գտնվող հուշատախտակի վրա։ Արձանի բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողներ Ուիլյամ Մեբարակը և Նիդյա Ռիփոլը, ինչպես նաև Բարանկիլայի քաղաքապետը։
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

     «Շնորհակալ եմ քանդակագործ Յինո Մարկեսին և շրջանային արվեստի դպրոցի սաներին, իմ հայրենակիցներին` վիթխարի գեղարվեստական ​​տաղանդի այս դրսևորման համար»,- գրել է Շակիրան X սոցիալական ցանցում։
Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

12189 | 0
Facebook