Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիրկորովին դատի են տվել

15:18, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ.
Կիրկորովին դատի են տվել

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի անվտանգության աշխատակիցը Ֆիլիպ Կիրկորովի դեմ դիմում է գրել. փոփ-արքան նրան գցել է բեմից: Mash ալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Անի Լորակի 45-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Երբ երգչուհին հեռացել է կուլիսներ, նրան, Կիրկորովի ուղեկցությամբ հինգ տղամարդ է փորձել մոտենալ՝ ծաղիկներ նվիրելու համար, սակայն անվտանգության աշխատակիցը խնդրել է սպասել: Ֆիլիպ Կիրկորովը վրդովվել է և ապտակել անվտանգության աշխատակցին:

Տուժածը դիմել է փաստաբաններին՝ արտիստին դատի տալու համար հայց ներկայացնելու համար:

6127 | 0
Facebook