Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դժվար թե էլ ունենանք նախկին Սևանա լիճը». ՀԲՃ

17:18, կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ.
«Դժվար թե էլ ունենանք նախկին Սևանա լիճը». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ գրառմամբ․ «Երբ 1930-ական թվականներին որոշեցին և սկսեցին Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցումը՝ այդ մտքի հեղինակները համոզված էին, որ հոյակապ գաղափար են հղացել և իրագործում են այն հանուն Հայաստանի զարգացման։ Նրանք երևի չէի՞ն պատկերացնում ինչ էկոլոգիական աղետի հիմք են դնում, որի հետևանքները չի լինում վերացնել արդեն 60 տարի։
     Մենք դժվար թե էլ ունենանք նախկին Սևանա լիճը, բայց ամեն անգամ բնության օրենքներին դեմ գնացող մտքեր հղանալիս պետք է հիշենք, որ չի կարելի անդառնալիորեն խախտել բնական հավասակշռությունը, քանի որ այդպիսի խախտման վերականգնումը գրեթե անհնար է, իսկ հետևանքներն անկանխատեսելի և շատ վտանգավոր։
     Մտածենք գործելուց առաջ»։

4658 | 0
Facebook