Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում մի բանում, որում մեր մեղավորությունը կհիմնավորվի». Փաշինյան

23:30, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
«Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում մի բանում, որում մեր մեղավորությունը կհիմնավորվի». Փաշինյան

«2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո և դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու-հանձնելու մեջ, իբրև մենք ոչինչ չենք գործադրել, որպեսզի պաշտպանենք Հայաստանի կամ ԼՂ-ի իրավունքը: Սակայն օբյեկտիվորեն ինձ կարող են մեղադրել մինչ պատերազմի կետը Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական պատկերացումների և իրականության անհնարինության մասին ժողովրդի հետ չխոսելու համար:

Մեզ մեղադրում են մի բանում, որում իրականում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում մի բանում, որում մենք կարող ենք կամ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի: Բայց սա էլ պատճառ ունի: Ինչո՞ւ չեն մեղադրում, որվհետև այս պարագայում մեղադրանքն ավելի կլղոզվի` շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դառնալով»,- Հանրայինի եթերում նշեց վարչապետ Փաշինյանը։

1802 | 1
Facebook