Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի». Վահե Հովհաննիսյան

11:54, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
«Մենք կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի». Վահե Հովհաննիսյան

«Կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն ու ստրատեգիական նպատակներ, գիտի՝ 5, 10, 15 տարվա կտրվածքով ի՞նչ է ուզում, և կա Հայաստան, որը չգիտի՝ ի՞նչ է ուզում, մենք նույնիսկ 5 շաբաթվա կտրվածքով չգիտենք՝ ի՞նչ ենք ուզում»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք ուզում ենք՝ մեզ թողնեն խաղաղ ապրել, դա ֆիզիոլոգիական ցանկություն է ու որևէ կապ չունի պետական մտածողության հետ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած զրոյական կետին՝ ասել է. «Վատ բան չի, որ ինչ-որ փուլերում նոր կետեր ես ֆիքսում, բայց դա պետք է լինի տրամաբանության մեջ, հեռահար ստրատեգիական պլաններում»: Հովհաննիսյանի խոսքով՝ աննորմալ վիճակ է, երբ պատերազմից, այսքան զոհերից ու կորուստներից հետո, Փաշինյանը շարունակում մնալ իշխանության. «Ինձ թվում է՝ ինքն էլ է զարմանում, ասում է՝ ո՞նց եմ մնում իշխանության։ Մենք իսկապես կապիտուլացված ժողովուրդ ենք, բայց կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի... Խնդիրն ինքը չէ, խնդիրը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»,- հավելել է նա:

«Մենք կապիտուլացվել ենք ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ Նիկոլի». Վահե Հովհաննիսյան
2117 | 0
Facebook