Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել զրոյական կետ». վարչապետ

10:24, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ.
«Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել զրոյական կետ». վարչապետ

«Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանո՞վ է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ի՞նչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա: Հիմնական սկզբունքները երեքն են, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով: Եվ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական»,- այս մասին «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման» ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ հիմնական հարցը, որ ծագում է՝ ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. «Ընդհանրապես, նաև այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք վկայում են այն մասին, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք վկայում կամ խոսում են այն մասին, կամ կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է: Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն: Բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացել է գերեվարված անձանց փոխանակություն, չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա: Եվ կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձել և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերն ավելի շատ վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- նշել է Փաշինյանը:

Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպումը՝ ուղիղ միացմամբ
2571 | 1
Facebook