Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

19:48, կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ.
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։

Միացյալ շտաբի պետերն ասել են, որ իրենք տեսագրել են արձակումը, սակայն մանրամասներ չեն հայտնել:

Ճապոնիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ Փհենյանը բալիստիկ հրթիռի նման արկ է արձակել, հայտնում է NHK-ն։

Ճապոնիայի առափնյա պահպանությունը մոտ կես ժամ անց՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ հրթիռն արդեն ընկել է։ Ըստ Ճապոնիայի իշխանությունների՝ դա փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է եղել, որն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, գրում է Kyodo-ն։

4034 | 0
Facebook