Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են Պուգաչովային

16:36, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ.
Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են Պուգաչովային

Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովային, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը:

Ալիքի տվյալներով՝ Պոգաչովայի հետ զրույցը տեղի է ունեցել Պսկովի մարզի անցակետում: Փակ ձևաչափով զրույցի ժամանակ աշխատակիցները պարզել են ժամանման նպատակն ու ժամկետը:

Նշվում է, որ Պուգաչովան քաղաքավարի էր, պատմում էր արտերկրում կյանքի, ինչպես նաև իր երեխաների և ամուսնու մասին: Զրույցի վերջում իր ինքնագրով մի քանի դիմանկար է նվիրել սահմանապահներին:

Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են Պուգաչովային
Ռուս սահմանապահները մոտ մեկ ժամ հարցաքննել են Պուգաչովային
6968 | 0
Facebook