Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե Արցախն Ադրբեջան է, Փաշինյանի որդին Ադրբեջանո՞ւմ է ծառայել, այսինքն օկուպա՞նտ է». Շարմազանով

19:36, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ.
«Եթե Արցախն Ադրբեջան է, Փաշինյանի որդին Ադրբեջանո՞ւմ է ծառայել, այսինքն օկուպա՞նտ է». Շարմազանով

Այսօր «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ դեռևս 2018-ին համոզվել է, որ արցախյան էջը փակված է, ԼՂ անկախության մասին խնդիր չկա, ԼՂ-ն էլ Ադրբեջանինն է, Շարմազանովն ասաց. «Բա եթե դեռ 2018-ին ինքը դա գիտեր` որպես վարչապետ, որ խաղը փակված է, հաշվարկն էլ տված, պրծած է, բա ինչո՞ւ տարավ էդ 5 հազար երեխեքի գլուխը կերավ, բա իր որդուն ինչո՞ւ էր ուղարկում Ադրբեջանում ծառայության: Իր որդի Աշոտը որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ: Այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է:

Երբ ինքը 2020-ին գնացել, մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, կամ Ալիևից է թույլտվություն հարցրել, որ գնացել է իր տարածք, կամ էլ գնացել է խալխի տանը թամադայություն է արե՞լ»,- հարցադրումներ ուղղեց ՀՀԿ խոսնակը:

Փաշինյանին մեկնաբանելը մարդկային տրամաբանության դեմ մեղք է, ընդգծեց Շարմազանովը:

«Եթե Արցախն Ադրբեջան է, Փաշինյանի որդին Ադրբեջանո՞ւմ է ծառայել, այսինքն օկուպա՞նտ է». Շարմազանով
4382 | 1
Facebook