Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քիչ է մնում ՔՊ-ն նիստ հրավիրի՝ Ալիևին Նոբելյան մրցանակի արժանացնելու համար». Նաիրա Զոհրաբյան

11:54, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ.
«Քիչ է մնում ՔՊ-ն նիստ հրավիրի՝ Ալիևին Նոբելյան մրցանակի արժանացնելու համար». Նաիրա Զոհրաբյան

Նախօրեին հայտնել էինք, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող վերադարձել են Հայաստան: «Տղաները պետք է ազատ արձակվեին 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ըստ եռակողմ պայմանագրի, որտեղ գրված էր՝ բոլորը բոլորի դիմաց: Հիմա նայում եմ ՔՊ ուսապարկերին, քիչ է մնում ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրի ու Ալիևին խաղաղության Նոբելյան մրցանակ առաջադրելու օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի՝ այս մարդասիրական ակտի համար»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Ալիևը խոսում է 55 գերիների մասին, 32-ը վերադարձել են, մնացել են 23-ը. սակայն ունենք նաև 80 հաստատված դեպքեր, տեսանյութերն առկա են. «Որ Ադրբեջանը չի խոսում 80-ի մասին, հասկանալի է, բայց որ հայկական կողմն էլ չի խոսում....»,- նշել է նա:

«Քիչ է մնում ՔՊ-ն նիստ հրավիրի՝ Ալիևին Նոբելյան մրցանակի արժանացնելու համար». Նաիրա Զոհրաբյան
1650 | 0
Facebook