Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թե ինչ է ստացել Ադրբեջանը գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք կիմանանք որոշ ժամանակ անց». Կիվիրյան

23:48, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.
«Թե ինչ է ստացել Ադրբեջանը գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք կիմանանք որոշ ժամանակ անց». Կիվիրյան

«Ադրբեջանն ստացել է այն, ինչն ուներ հայկական կողմը, հայկական կողմը այլ գերի չունի: Իսկ այդ երկու հանցագործներին վերադարձնելն ընտրություններից առաջ Ալիևի համար մեծ նվեր է: Իրենք դեռ ունեն գերիների պաշար, որով կարող են երկար խաղալ և շատ բան պահանջել: Իսկ հայկական կողմն ուներ ընդամենը այս երկու հոգուն: Ընդ որում, մեր 32 գերիներին Ադրբեջանը դեռ չի էլ փոխանցել»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Թե ինչ է ստացել Ադրբեջանը 32 հայ գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք հավանաբար, կիմանանք որոշ ժամանակ անց, նշում է վերլուծաբանը:
     Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությանը, որն առաջարկում է Բաքուն, Կիվիրյանն ասաց. «Ուղիղ երկխոսությունը, իհարկե, դրական է հնչում, որովհետև եթե կան միջնորդներ, ապա նրանք իրենց կտորը պոկում են երկու կողմերից: Որպեսզի միջնորդներին ոչինչ չտաս, շատ լավ է ուղիղ բանակցություններ վարելը: Բայց ուղիղ բանակցություններն արդյունավետ են, երբ երկու կողմերի ուժերն իրար հավասար են: Երբ մի կողմը շատ թույլ է մյուսից, ո՞վ է երաշխավորելու, որ թույլ կողմի հետ ինչ պայմանավորվեցին, կատարվելու է: Միջնորդի դերը դրա մեջ է, նա կանգնում է երաշխավոր, պոկում է իր տոկոսը, փոխարենը երաշխավորում է պայմանավորվածությունների կատարումը: Հայկական կողմի թուլությունը թույլ չի տալիս իրեն արդյունավետ երկկողմ բանակցություններ վարել»,- զգուշացնում է քաղաքական վերլուծաբանը:

Ըստ Կիվիրյանի` Հայաստանը չպետք է կնքի խաղաղության պայամնագիր, որովհետև Հայաստանը երբեք Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել:

«Թող անկեղծ ասեն` Ադրբեջանին ինչ են խոստացել Արցախի ինստիտուտները կազմաքանդելու, լռություն ապահովելու դիմաց»,- ասաց նա:

Առավել մանրամասն` հարցազրույցում:

«Թե ինչ է ստացել Ադրբեջանը գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք կիմանանք որոշ ժամանակ անց». Կիվիրյան
3090 | 0
Facebook