Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել երեխաների դասագրքի վրա». Դավիթ Գյուլզադյան

22:48, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել երեխաների դասագրքի վրա». Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հեռախոսով հարցուփորձ արեցի Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետին` Գրիգորյանին, 2-րդ դասարանի` ադրբեջանական դրոշով դրոշմված մայրենի լեզվի դասագրքի մասին: Թուքումուր արեց ինձ` թե դոցենտ մարդ ես, չգիտե՞ս, որ դասագրքերի հարցով նախարարոթյունն է զբաղվում (փաստորեն, դոցենտիս պարտականության մեջ դրա իմացությունն անմիջականորեն էր մտնում...):
     Լա՜վ, ասենք` անգրագետ դոցենտ եմ, բա կրթվարչպետիդ հետաքրքիր չէ՞` թշնամի երկրի դրոշն ինչպե՞ս է հայտնվել մարզիդ երեխաների դասագրքի, այն էլ հայերենի՛ դասագրքի վրա...»:

6488 | 0
Facebook