Քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբիկ Հակոբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինչպես երեկվա, այնպես էլ ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին, ասել է, որ նա երբեմն ճշգրիտ տեղեկություններ է տալիս․ «Էս 3 տարիների ընթացում եթե կան ճշգրիտ ինֆորմացիաներ, Ալիևից ու ադրբեջանական կողմից է եկել։ Ե՛վ թուրքական, և՛ ադրբեջանական՝ ոչ երկրորդական պաշտոնյաներն ասում էին, որ Փաշինյանը տեղյակ է եղել սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի նախաձեռնած ցեղասպանությունից։ Ինչ վերաբերում է երեկվա հայտարարությանը, այն, որ Ադրբեջանն ուզում է՝ իր հայրենակիցները վերադառնան Հայաստան, փաստ է, ու ծրագիրը քայլ առ քայլ իրականացնում է»։