Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ «Շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթացում Երևանը պնդում էր խաղաղության համաձայնագրում ներառել Ղարաբաղի հայ փոքրամասնությանը վերաբերող դրույթ։ Մեր դիրքորոշումն այն էր, որ դա մեր ներքին գործն է․․․ Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի այդ հարցը, ապա եկեք ներառենք նաև Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների հարցը․ պետք է փոխադարձ լինի։ Մենք մինչև հիմա Հայաստանից որևէ հստակ բացատրություն չենք ստացել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Ալիևը։