Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչպե՞ս է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան վերջին համաձայնությունը. Արմեն Գրիգորյանի պարզաբանումը

22:24, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.
Ինչպե՞ս է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան վերջին համաձայնությունը. Արմեն Գրիգորյանի պարզաբանումը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան վերջին համաձայնությունը, որի արդյունքում հայրենիք վերադարձավ 32 հայ զինծառայող, փոխարենը Հայաստանն Ադրբեջան ուղարկեց 2 ադրբեջանցի զինծառայողի:

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ համաձայնությունը կայացել է բացառապես 2 կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների շնորհիվ: «Այս փորձը ցույց տվեց, որ շատ մեծ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ և դրա ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է»,- նշեց նա` պատրաստակամություն հայտնելով անգամ մինչև դեկտեմբերի վերջ կնքել խաղաղության պայմանագիր:

4052 | 0
Facebook