Ռեփեր Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այժմ բանակցվում են ժամկետները: Նախապես քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս, հունիս ամիսներին: Վերջնական ժամկետը կհայտնի կազմակերպող ընկերությունը՝ բանակցությունների ավարտից հետո»,- ասաց նա: