ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
«Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ քննարկել է Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակը»,- գրել է Բորելը իր X էջում։
«Հակամարտության լուծումը կարող է լինել միայն քաղաքական՝ կենտրոնանալով երկու պետությունների հայեցակարգի վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ նաև կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը և ակտիվորեն աշխատել տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու համար։