Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ն` հակառակորդի կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողի մասին

18:06, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.
ՊՆ-ն` հակառակորդի կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայողի մասին

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
     Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
     Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

7379 | 2
Facebook