Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում էլ էր մի պահ նման բարդակ իրավիճակ և կործանվեց». Արշակ Աբրահամյան

00:48, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Արցախում էլ էր մի պահ նման բարդակ իրավիճակ և կործանվեց». Արշակ Աբրահամյան

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բամաթիվ և տարատեսակ հանդիպումներից հետո ես հասկացա, որ Հայաստանում մեծ հաշվով չկա միասնական պայքարի ցանկություն։ Բոլորն ունեն անձնական ամբիցիաներ և շահեր, որոնք իրենց համար թերևս այս պահին առաջնային են։
     Այստեղ տիրում են «եղունգ ունես գլուխդ քորի» և «քաղաքականությանը մի խառնվի՝ շառից փորձանքից հեռու ապրի» կարգախոսները։
     Արցախում էլ էր մի պահ նման բարդակ իրավիճակ և կործանվեց, նույնը սպասվում է այստեղ։ Մտածեք ձեր և ձեր հարազատների ապագայի մասին և կայացրեք ձեզ ձեռնտու որոշումներ, մենք էլ արդեն այլևս նախկին եռանդով չենք պայքարելու։ Եվ ինչպես ՌԴ նախագահն է ասում. «Если кто-то решил утонуть, спасти его уже невозможно»»:

2508 | 0
Facebook