Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Ասում են՝ նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։ Մոտ ապագայում Պողոսյանը կարտահանձնվի Հայաստան։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական մարմիններն արդեն մի քանի տարի է՝ նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։