Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում բեռնանավ է խորտակվել

11:48, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
Թուրքիայում բեռնանավ է խորտակվել

Թուրքիայում՝ Զոնգուլդակ նահանգի մոտ Էրեգլի նավահանգստից ոչ հեռու, խորտակվել է Kafkametler բեռնանավը, որում անձնակազմի 12 անդամ է գտնվել: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Ալի Երլիկայան:

Նրա խոսքով՝ նավը խորտակվել է փոթորկի հետևանքով:

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Kafkametler նավը Ռուսաստանից ստացված բեռը տեղափոխել է Թուրքիայի Էգեյան շրջանի Ալիագա քաղաք: Փոթորկի սկսվելուց հետո նավը պատսպարվել է Էրեգլի նավահանգստում, սակայն հետո նորից ճանապարհ է ընկել, ապա անձնակազմի հետ կապը կորել է:

Թուրքիայում բեռնանավ է խորտակվել
4927 | 0
Facebook