Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը։
Այն կարող եք դիտել հետևյալ հղմամբ:
Թիմերը խաղում են Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ հանդիպումը սպասարկում է ֆրանսիական մրցավարական բրիգադը՝ Բենուա Բաստյենի գլխավորությամբ:
Ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Հայաստանը արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթել է Ուելսին։ Հյուրերի կազմում երկուական գոլ են խփեցլ Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն-Ռանոսը։
Ուելսի հավաքականը D խմբում երկրորդ տեղում է, վեց խաղից հետո թիմն ունի 10 միավոր։ Հայաստանը չորրորդ տեղում է՝ վաստակելով յոթ միավոր։ Առաջատարում է Թուրքիայի հավաքականը (16):
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ կազմերով՝