Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ ևս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։ Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երևալու, նաև սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ»: Մանրամասները՝ թերթի համարում: |