Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը դեմարշ չէ». Արմեն Գրիգորյան

00:00, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2023 թ.
«ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը դեմարշ չէ». Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը:

«Հայաստանն, սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, այդ ժամանակից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը և սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա:

Հարցին, թե նիտերին չմասնակցելով, արդյոք մենք ստանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները՝ Գրիգորյանը նշել է, որ նիստերին մասնակցելով, միանշանակ, չենք ունենում պատասխաններ:
     ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, և հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին:

2521 | 1
Facebook