Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանթ

23:18, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ.
«ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա». Յոավ Գալանթ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա, իսկ իսրայելական ուժերը շարունակում են գրավել Գազայի հատվածը, գրում է The Times of Israel-ը։
     «ՀԱՄԱՍ-ը չունի այն ուժերը, որոնք կարող են զսպել Իսրայելի պաշտպանության բանակը: Մենք առաջ ենք շարժվում բոլոր ուղղություններով: ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի վրա: Ահաբեկիչները փախչում են հարավ, իսկ տեղի բնակիչները թալանում են ՀԱՄԱՍ-ի բազաները՝ չվստահելով կառավարությանը»,- հայտարարել է Գալանթը՝ մեկնաբանելով մարտերի ընթացքը:

Նա նաև ասել է, որ իսրայելական զորքերի գործողություններն իրականացվել են «ըստ ծրագրի` ճշգրիտ և մահաբեր ուժով»։

Գալանթն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ակտիվացրել է ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացմանն ուղղված գործողությունները:

«Մենք գործում ենք ըստ առաջադրանքների: Ժամանակը մեզ համար կարևոր չէ: Մենք նպատակներ ունենք, և մենք կիրագործենք դրանք»,- ասել է Գալանթը՝ հավանաբար արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի այն պնդմանը, որ երկրի գործողությունները Գազայում կարող են փոխվել միջազգային օրենսդրության ճնշման ներքո:

4459 | 0
Facebook