Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սամբոյի ԱԱ․ հայ 3 սամբիստ դուրս է եկել եզրափակիչ

15:48, կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ.
Սամբոյի ԱԱ․ հայ 3 սամբիստ դուրս է եկել եզրափակիչ

Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։
     98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։
     Մարտական սամբո
     88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։
     71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և դարձելվ ԱԱ բրոնզե մեդալակիր։

1323 | 0
Facebook