Իտալիայի Լադիսպոլի քաղաքում առյուծը փախել է կրկեսից և մի քանի ժամ թափառել քաղաքում, այս մասին գրում է Corriere della sera-ն՝ հղում կատարելով քաղաքապետ Ալեսանդրո Գրանդոյին։ Նշվում է, որ կրկեսի աշխատակիցները իրավապահների հետ համատեղ կենդանուն բռնելու գործողություն են իրականացրել՝ բնակիչներին հորդորելով խուսափել քաղաքում տեղաշարժվելուց: Ներգրավվել է նաև ուղղաթիռ։ 6 ժամ տևած որոնումներից հետո առյուծին գտել են ու վերադարձրել կրկես։