Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահին

21:30, շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին այն բանից հետո, երբ երկրները վերականգնեցին դիվանագիտական ​​հարաբերությունները 2023 թվականի մարտին, հաղորդում է Սաուդյան լրատվականը: Հանդիպումը կայացել է Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։

Թագաժառանգի և նախագահի բանակցությունների մանրամասների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին X սոցիալական ցանցում (գրել է, որ կողմերը «կարևոր բանակցություններ են վարել Պաղեստինում իրավիճակի շուրջ»։ Նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև «ընդգծել է Իրանի հետ կապերն ամրապնդելու իր մտադրությունը»:

5240 | 0
Facebook