ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, որում, մասնավորապես, ասվում է.
«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»: