Խնդրում ենք սպասել...

Համացանց

Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

12:24, շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ.
Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը․ «Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես ՀՀ կողմից մշակված նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահեկան լինել ոչ միայն տարածաշրջանի, անմիջական հարևանների համար, այլ ավելի լայն աշխարհագրությամբ, ինչպես նաև կարող է դառնալ յուրովի երաշխիք խաղաղության համար»:

Աղբյուրը` Անի Բադալյան
2011 | 0
Facebook