Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք` սամբոյի աշխարհի առաջնությանը

00:00, ուրբաթ, 03 նոյեմբերի, 2023 թ.
Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք` սամբոյի աշխարհի առաջնությանը

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք` սամբոյի աշխարհի առաջնությանը։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։

«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը»,- ասել է Միքայել Հայրապետյանը։

Առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին:

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Առաջնությունը բոյկոտելու դրդապատճառների մասին Թուրքիայի և Ադրբեջանի մարզական կառույցները որևէ պարզաբանում դեռ չեն ներկայացրել:

Հիշեցնենք, որ ա տարվա ապրիլի 15-ին Երևանում «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում հեռուստատեսության դիզայներ Արամ Նիկոլյանն այրել է Ադրբեջանի դրոշը:

Այդ միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականն, ի նշան բողոքի, հեռացել է Հայաստանից, իսկ թուրք ծանրորդները հայտարարել են իրենց հաղթանակներն Ադրբեջանին նվիրելու մասին:

2653 | 0
Facebook