Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ուզում ենք, որ դուք հաղթեք»․ Ռիշի Սունակը՝ Նեթանյահուին

16:24, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ.
«Մենք ուզում ենք, որ դուք հաղթեք»․ Ռիշի Սունակը՝ Նեթանյահուին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ այս պատերազմը պայքար է խաղաղության համար։ «Կան երկու ուժեր՝ Իրանի կողմից ղեկավարվող չարիքի ուժը, որը ցանկանում է Մերձավոր Արևելքը վերադարձնել միջնադար, մյուս ուժը առաջընթացի և մարդկության ուժն է»,- Sky News-ի փոխանցմամբ, ասել է Նեթանյահուն։

Ի պատասխան՝ Ռիշի Սունակը պաշտպանել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը միջազգային իրավունքի շրջանակներում. «Դուք դա նկարագրեցիք որպես Իսրայելի ամենամութ ժամը, լավ, ուրեմն ես հպարտ եմ, որ այստեղ կանգնած եմ Ձեզ հետ Իսրայելի ամենամութ ժամին՝ որպես ձեր ընկեր: Մենք ուզում ենք, որ Դուք հաղթեք»,- ասել է Սունակը։

«Մենք ուզում ենք, որ դուք հաղթեք»․ Ռիշի Սունակը՝ Նեթանյահուին
4310 | 0
Facebook