Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում». Հայկ Խանումյան

21:54, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ.
«Արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում». Հայկ Խանումյան

Արցախի տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Դրական փորձ ունեցող արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում։ Այդպիսիք են, օրինակ, արցախյան երեք արհեստագործական ուսումնարանները։ Այս ուսումնարաններն արժե վերականգնել այն մարզում, որտեղ հիմնովին տեղավորվելու է արցախցիների մեծամասնությունը։ Այս ուսումնարանները ստեղծած հիմնադրամների ներուժը, նրանց մասնագիտական կարողությունները, կապերը, հայաստանյան մասնագետների առկայությունը կարելի է օգտագործել ավելի կատարելագործված կրթօջախ ստեղծելու համար։ Մենք կարիք ունենք որակյալ արհեստագործական կրթության, որակյալ արհեստագործական կրթությունը տնտեսության հիմնասյուներից է»:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
1994 | 0
Facebook