Խնդրում ենք սպասել...

Հումոր

«Ինչպես բացատրել ժողովրդին, որ մեղավոր էին Իցհակ Ռաբինը, Արիել Շարոնն ու Շիմոն Պերեսը»․ համացանցի հումորային արձագանքը

14:36, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ.
«Ինչպես բացատրել ժողովրդին, որ մեղավոր էին Իցհակ Ռաբինը, Արիել Շարոնն ու Շիմոն Պերեսը»․ համացանցի հումորային արձագանքը

Համացանցում նաև հումորային արձագանք է գտել ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի դեմ հարձակումը։ «Սա պատերազմ է և մենք այդ պատերազմում հաղթելու ենք»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Պաղեստինի նախագահն իր հերթին ասել է, որ «պաղեստինցի ժողովուրդը վերաբնակների ահաբեկչությունից ու օկուպացիոն զորքերից իրեն պաշտպանելու իրավունք ունի»։

«Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։ «Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրէջք կատարելով իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում»,- նշել էր նա։

6047 | 0
Facebook