Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Ավինյանն ունի 22,5%, Մարությանը՝ 14,3% աջակցություն. #Gallup

13:00, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ.
Ավինյանն ունի 22,5%, Մարությանը՝ 14,3% աջակցություն. #Gallup

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում քվեարկել 2023թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին»՝ վերջին հարցման արդյունքները. «ՔՊ՝ Տիգրան Ավինյան - 22,5 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ Հայկ Մարության - 14,3 տոկոս, «Մայր Հայաստան» դաշինք՝ Անդրանիկ Թևանյան - 7,8 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ Մանե Թանդիլյան - 5,7 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ Արտակ Գալստյան - 6,7 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ Արտակ Զեյնալյան - 5,2 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ Դավիթ Խաժակյան - 3,8 տոկոս, «Հաղթանակ» կուսակցություն՝ Վիկտոր Մնացականյան - 3,6 տոկոս, «Արդար Հայաստան» կուսակցություն՝ Նորայր Նորիկյան - 2,3 տոկոս, «Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ Նելլի Հարությունյան - 1,9 տոկոս, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ Արման Ղուկասյան - 1 տոկոս, ՀԵՎԿ՝ Տիգրան Խզմալյան - 1,1 տոկոս, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ Սուրեն Պետրոսյան - 1,1 տոկոս, «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Երվանդ Թարվերդյան - 1,3 տոկոս»,- նշել է նա:

Ավինյանն ունի 22,5%, Մարությանը՝ 14,3% աջակցություն. #Gallup
8253 | 2
Facebook