Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15-ը

00:36, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2023 թ.
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15-ը

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15-ը Wonderlust-ի շնորհանդեսին: Սմարթֆոնների հաջորդ սերունդը պահպանել է նույն դիզայնը, սակայն ստացել է ավելի առաջադեմ էկրաններ, նորագույն պրոցեսորներ և ավելի մեծ հզորության մարտկոցներ: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են YouTube-ում հեռարձակման ժամանակ։

Նոր սմարթֆոնը թողարկվել է երկու տարբերակով՝ iPhone 15՝ 6,1 դյույմ էկրանով և iPhone 15 Plus՝ 6,7 դյույմ չափսով։ Երկու սմարթֆոններն այժմ ներառում են Dynamic Island ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն Pro և Pro Max մոդելներում:

iPhone 15-ն օգտագործում է A16 Bionic չիպը: Մարտկոցները արդիականացված են, որպեսզի սարքը կարողանա աշխատել ամբողջ օրվա ընթացքում՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության:

Բացի այդ, ընկերությունը հրաժարվել է Lightning պորտից՝ հօգուտ USB-C-ի: Բարելավումներ են կատարվել նաև տեսախցիկի մեջ. հիմնական ոսպնյակն այժմ ունի 48 ՄՊ թույլատրելիություն, իսկ հեռաֆոտո ոսպնյակն այժմ ունի 12 ՄՊ՝ կրկնակի օպտիկական խոշորացումով։ Օպտիմիզացվել են նաև պատկերների մշակման ալգորիթմները:

Սմարթֆոններն առաջարկվում են հինգ տարբեր երանգներով և արդեն հասանելի են 799 և 899 դոլարով:

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 15-ը
10742 | 0
Facebook