Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո կան ձերբակալվածներ

11:30, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ.
Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո կան ձերբակալվածներ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման ընթացքում տրիբունայում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքից հետո երեք անձ է ձերբակալվել, այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Վերջինները հրաժարվել են հաղորդումներ տալուց»,- հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

8492 | 0
Facebook