Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիվանդները դժգոհում են տարրական պայմանների բացակայությունից»․ Ոսկան Սարգսյան

15:12, կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ.
«Հիվանդները դժգոհում են տարրական պայմանների բացակայությունից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանի հիվանդանոցը նորոգելու համար ավելի քան 2,5 միլիոն դոլար է ծախսվել, սակայն հիվանդները դժգոհում են տարրական պայմանների բացակայությունից

Իջևանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները լրագրողիս բողոքել են, որ այդ մեծ հիվանդանոցում հիվանդների համար լողանալու հնարավորություն չկա, ինչը մեծ անհարմարություններ է առաջացնում այդ առողջապայական հիմնարկում երկար ժամանակով բուժվողների համար։ Իջևանի բժշկական կենտրոնում հիվանդասենյակների պատերից կախված են հեռուստացույցի տակդիրներ, սակայն ոչ մի հիվանդասենյակում հեռուստացույց չկա, որ հիվանդները հեռուստացույց նայելով՝ շեղվեն իրենց առողջական վիճակից։ Հիվանդասենյակներում օդափոխիչներ չկան, հիվանդները խեղդվում են շոգից, ծանր օդից։ Մինչդեռ Իջևանի ԲԿ-ն հիմնանորոգելու համար հսկայական փողեր են ծախսվել։ 2010թ․ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Իջևանի բժշկական կենտրոնի հիմնանորոգված շենքերի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնը վերանորոգվել է կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` ՀՀ նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում, աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար: 2023թ․ ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի և հեմոդիալիզի բաժանմունքներ, այդ նպատակով ծախսվել է 223 միլիոն դրամ»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3303 | 0
Facebook